Նորաձևության իկոնա. Վիկտորիա Բեքհեմի 5 ոճային խորհուրդները
LifestyleWnews.-ը գրում է.
Մեր ժամանակների նորաձևության իկոնա համարվող Վիկտորիա Բեքհեմը նշել է 5 կարևոր պայման՝ ոճային կերպար ստանալու համար։
Wnews.am-ը ներկայացնում է դրանք.
1. Ակնոցներ. Ես հազվադեպ եմ դուրս գալիս տանից առանց ակնոցների, դրանք միշտ ոճային են և խորհրդավորություն են հաղորդում յուրաքանչյուր կերպարի:
2.Ջինսեր. նեղ, լայն, նշանակություն չունի, ընտրեք ձեր կառուցվածքին իդեալական համապատախանող ջինս և սպիտակ վերնաշապիկ: Ես հաճախ եմ այդպես անում:
3. Պայուսակ. Պայուսակը հաճախ ավելի կարևոր է , քան հագուստը: Ես նախընտրում եմ մեծ պայուսակներ:
4 . Բարձրակրունկներ. Անհնար է ինձ տեսնել, առանց բարձրակրունկների. դրանք հարմար չեն, դուք երեխայի հետ եք և այլն…դա ինձ չի կանգնեցնում: Դուք ուզու՞մ եք ամենասեքսուալը լինել, թե՞ ոչ:
5. Հագնվել իրավիճակին համապատասխան. Ինչու՞ եք գնում ջինսերով երեկույթների, որպեսզի տարբերվե՞ք, այո՛ դուք տարբերվում եք, բայց ոչ լավ իմաստով:



