Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնն ուղիղ եթերում հայհոյել է կանադական CP24 հեռուստաալիքի հաղորդավար Նատան Դաուներին:
Բռնցքամարտիկը ոչ կոռեկտ արտահայտություն է արել այն բանից հետո, երբ հաղորդավարը հարց է ուղղել սեռական ոտնձգության պատճառով դատապարտված լինելու մասին:
Այնուհետև հաղորդավարը թվիթերյան իր էջում ներողություն է խնդրել բռնցքամարտիկից անհաջող հարցի համար: