Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»


Երկարատև դադարից հետո հավատացյալ գյումրեցիների առջև իր դռները բացեց Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

tert.am-ը գրում է.

Գյումրիում հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ օծվեց Գյումրու Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մկրտության ավազանն ու սուրբ սեղանը: Եկեղեցու վերաօծման կարգով երկարատև դադարից հետո, այն կրկին իր դռները բացեց, որպես հավատքի տուն: Մինչ այս, երեկոյան տեղի էր ունեցել Դռնբացեքի արարողություն, օծվել էին եկեղեցու սյուները:   Եկեղեցու վերաօծման առթիվ իր Հայրապետական օրհնությունն  ու բարեմաղթանք էր հղել Վեհափառ Հայրապետը:  Գյումրու Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաբացման ուրախալի առիթով  հավատացյալ ժողովրդին ուղղված ուղերձը ընթերցեց Շիրակի թեմի առաջնորդը:


Գյումրու  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կամ, ինչպես ժողովուրդն է կոչում՝ «Գեղցոնց ժամը» կառուցվել է 1812  թվականին թաղամասի  բնակիչների հանգանակություններով՝ եղբայր քահանաներ Տ. Պետրոսի և Տ. Ավագի կողմից: Եկեղեցին ունեցել է եռանավ« կենտրոնագմբեթ կառույց և փոքր զանգակատուն։ Եկեղեցու հարակից տարածքում գտնվող բնակչությունը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ։ Դրա համար էլ ժողովուրդը եկեղեցին անվանել է Գեղցոնց ժամ։ Խորհրդային միության տարիներին եկեղեցու գմբեթը քանդել են և եկեղեցին վերածել են պահեստի։ 1926 թվականի երկրաշարժը տեսած եկեղեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով կրկին  խարխլվեց« բայց չփլվեց։ Թեև հետագա տարիներին իրականացված լրացուցիչ ամրությունների միջոցով փորձ էր արվել կանխել  եկեղեցու հետագա փլուզումը« դա այդպես էլ չի հաջողվում՝ 2003 թվականին եկեղեցին ինքնափլուզվեց։ Կանգուն էր մնացել միայն ժամերգության գավիթը:


Եկեղեցու վերականգնման աշխատանքները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ մեկնարկել էին 2014 թվականին՝ ծնունդով գյումրեցի սոչիաբնակ բարերար Գագիկ Պետրոսյանի հանգանակությունների շնորհիվ: Ի դեպ, բարերարի պապը եղել է այս եկեղեցու վերջին քահանան: Հենց պապերից եկած՝ հավատքի տաճարի  կարևորության  խորհուրդն է, որ Գագիկ Պետրոսյանին մղել է եկեղեցին վերականգնելու քայլին:


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով՝ բարձ գնահատելով եկեղեցաշինության գործում ունեցած ավանդը, եկեղեցու բարերար Գագիկ Պետրոսյանը պարգևատրվեց «Սբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով:


«Լինելով քահանայական տոհմի ժառանգ, դուք որդիական անեղծ սիրով հանձն առաք հովանավորելու Գյումրիի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման, տարածքի բարեզարդման աշխատանքները՝ նոր լուսավոր էջ հավելելով Շիրակի թեմի պատմության մեջ: Մենք փառք ենք մատուցում առ Աստված, որ խորհրդային տարիներին փակված և երկրաշարժից խոնարհված հնամենի ուխտավայր եկեղեցին վերստին իր դռներն է բացում հավատացյալ ժողովրդի առջև: Բարձր գնահատելով Ձեր բարի վաստակը և սիրով ընդառաջ գնալով Շիրակի թեմի առաջնորդի խնդրանքին՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաօծման առիթով, Հայրապետական այս կոնդակով, շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր սուրբ եկեղեցու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը: Թող այս պարգևը Ձեզ համար դառնա խանդավառության նոր ալիք, որպեսզի դուք շարունակեք օրհնյալի Ձեր նվիրումով ու հավատարմությամբ ծառայությունն ի բարօրություն մեր ժողովրդի ու Առաքելական մեր սուրբ եկեղեցու»,-նշված  էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակում:


Սրբատառ կոնդակն ու շքնաշանը բարերարին հանձնելով՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոսը ևս շնորհակալություն հայտնեց բարերարին՝ եկեղեցակառույց այս մեծ գործի համար՝ ցանկություն հայտնելով, որ այսպիսի նվիրյալ հայորդիների թիվը մեծանա` հուսալով, որ շատերը կհետևեն այս օրինակին ու կշարունակեն դարերից եկած եկեղեցիների վերականգնման սուրբ ձեռնարկը:
 

Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակը