Ամռանը ծնվածներն ավելի ամուր առողջություն ու բարձր հասակ ունեն
Lifestylemed.news.am-ը գրում է.
University համալսարանի գիտնականները հայտնում են, որ ամռանը ծնվածները սովորաբար ավելի ամուր առողջություն ու բարձր հասակ ունեն, քան նրանք, որոնք տարվա մյուս եղանակներին են ծնվել:
Գիտնականների հետազոտությունը պարզել է, որ ամռան ամիսներին ծնված բրիտանացիները ավելի մեծ քաշով են ծնվել, քան օրինակ ձմռանը ծնվածները: Նրանք նաեւ, ընդհանուր առմամբ, ավելի առողջ ու բարձրահասակ են եղել:
Ավելին ՝ ամռանը ծնված աղջիկների սեռական հասունացումն ավելի ուշ է սկսվել, ինչը նույնպես օգտակար է նրանց առողջության համար, քանի որ վաղ սեռահասունացումը բարձրացնում է շաքարախտի, սրտի հիվանդությունների ու կրծքի քաղցկեղի հավանականությունը:
Ըստ երեւույթին այս երեւույթը պայմանավորված է նրանով, որ «ամառածին» երեխաների մայրերը ավելի շատ վիտամին D են ստանում ու դրա պաշարները փոխանցում պտղին: Ինչ վերաբերում է մոր սննդակարգին, ապա այն դժվար թե այս հարցում մեծ դերակատարում ունենա, համարում են մասնագետները, քանի որ մեծ Բրիտանիայում ապրողների սննդակարգը տարվա ընթացքում այդքան էլ չի փոխվում:
«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ ծննդյան ամիսը մեծ ազդեցություն ունի մարդու զարգացման ու առողջության վրա, բայց այդ կապի մեխանիզմը հասկանալու համար շատ ուրիշ հետազոտություններ էլ են պետք»,- ասել է հետազոտության հեղինակ Ջոն Փերին:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ աշնանը ծնվածներն ավելի հաճախ են սննդային ալերգիա եւ ասթմա ունենում: