Հայելու առջեւ ճաշն ավելի համեղ է թվում
Lifestylenews.am-ը գրում է.
Նրանք, որոնք ստիպված են լինում հաճախ մենակ ուտել, ավելի քիչ բավականություն են ստանում եւ ժամանակի հետ զգալիորեն կորցնում են ուտելիքի համի զգացողությունը: Դա կարող է հանգեցնել չափից ավելի ուտելուն, այդ թվում շատ քաղցր, յուղալի կամ աղի ուտեսներ օգտագործելուն:
Ճապոնիայի Նագոյա քաղաքի համալսարանի հոգեբան Ռյուզաբուրո Տանական խորհուրդ է տալիս այդ խնդիրը լուծել հայելու օգնությամբ: Եթե դուք ստիպված եք լինում մենակ ճաշել, սեղանին հայելի դրեք եւ անգամ արտահայտություններ փոխանակեք: Պրոֆեսորի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման պայմաններում սնունդն ավելի համեղ է թվում, եւ մարդն ավելի արագ է հագենում: Իհարկե, խորհուրդ չի տրվում մշտապես օգտվել այդ միջոցից, դա ժամանակավոր հարկադրված միջոց է, հաղորդում է Kedem-ը: