Անցնող շաբաթվա լուսանկարները՝ Reuters-ի ֆոտոշարքում
LifestyleReuters-ը ներկայացրել է շաբաթվա լավագույն լուսանկարները, որոնցում պատկերված են տարբեր երկրներում ամենատարբեր իրադարձությունները՝ պաղեստինա-իսրայելյան բախումներից մինչև տոնական շքերթներ ու հանդիպումներ:
Պաղեստինցի ցուցարարը վառվել է մոլոտովյան կոկտեյլի պատճառով, որը պատրաստվում էր նետել Իսրայելյան բանակի ուղղությամբ:
Հյուսիսային Կորեայի սպաները պատսպարվել են անձրևից՝ Կորեայի աշխատավորական կուսակցության ստեղծման 70-րդ տարեդարձի միջոցառման ընթացքում:
Փախստական կինն իր ուսերին է կրում դստերը՝ Թուրքիայից Հունաստան անցնելու ճանապարհին:
Էվելինը նստել է հսկայական դդումների կողքին՝ Դդումի համաշխարհային ամենամյա փառատոնի ընթացքում:
Իսրայելցի ոստիկանը խուզարկում է սուպերմարկետը։
Վնասված տղամարդը գրկում է վիրավոր կնոջը՝ Անկարայում խաղաղության երթի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Բրիտանիայի թագուհին զրուցում է հյուրի հետ՝ Սուրեյ համալսարանում:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը քարոզարշավի ընթացքում ցանկացել է պաղպաղակ գնել:
Այցելուն լուսանկարում է աշնան գույները Westonbirt Arboretum պարկում: