Volkswagen-ի կենտրոնակայանում ստուգումներ են անցկացվել
ՀասարակությունԳերմանական Volkswagen ավտոկոնցեռնի Ֆրանսիայի կենտրոնակայանում ստուգումներ են անցկացվել: RFI ռադիոկայանի հաղորդմամբ, իրավապահները կոշտ սկավառակներ եւ փաստաթղթեր են առգրավել:
Ֆրանսիան սկսել է հետաքննել Volkswagen դիզելային ավտոմեքենաների համար ծրագրային ապահովման հետ կապված հնարավոր խարդախության գործը: Այն թեստի ժամանակ բարձրացնում է մեքենաների էկոլոգիական ցուցանիշները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական Volkswagen կոնցեռնին 40 մլրդ եվրոյի հայց է սպառնում: Այն կարող է ներկայացնել Quinn Emanuel ընկերությունը, որն արդեն իր հաճախորդների օգտին դատական կարգով գրեթե 50 մլրդ դոլար է ստացել, ինչպես նաեւ ներկայացրել այնպիսի ընկերությունների շահերը, ինչպիսիք են Google-ը եւ Sony-ին