Լա-Մանշի տակով անցնող թունելը վերստին ժամանակավորապես փակվել Է միգրանտների պատճառով
ՀասարակությունՖրանսիայի եւ Անգլիայի միջեւ Լա-Մանշի նեղուցի տակով ձգվող թունելով հաղորդակցությունը կրկին ընդհատվել Է միգրանտների պատճառով, որոնք Ֆրանսիայի Կալե քաղաքում ներխուժել են երկաթուղային կայարանի, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով BBC-ին:
«Եվրոթունել»-ի վարչակազմն առայժմ չի նշում երկաթուղային հաղորդակցության վերսկսման ժամանակը, բայց սպասվում Է, ու թունելը փակ կլինի առնվազն մինչեւ հոկտեմբերի 20-ը:
Այս ամիս ավելի վաղ Կալեում գաղթականների բազմություններն արդեն ներխուժել Էին երկաթուղային կայարաններ, ինչից հետո գնացքների երթեւեկությունը նույնպես ժամանակավորապես դադարեցվել Էր:
Հատկապես Մեծ Բրիտանիա հասնելու գաղթականների ցանկությունը պայմանավորված Է նրանց այն համոզմամբ, որ այնտեղ նրանք կկարողանան զգալիորեն ավելի լավ կենսապայմաններ ստանալ, քան Ֆրանսիայում: