Բաքուն հեղեղվել է ավտոմատներով զինված ոստիկաններով
ՀասարակությունԲաքվի ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունները հոկտեմբերի 17-ից բերվել են անվտանգութւյան ուժեղացված ռեժիմի:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` նշելով, որ Ադրբեջանի ոստիկանությունն անգամ ամենօրյա համազգեստը փոխարինել է դաշտային համազգեստով:
Ոստիկանության ղեկավարության կողմից նման որոշման պատճառը հայտնի չէ: Բացի այդ, աշխատանքի ուժեղացված ռեժիմի են անցել անգամ Պետական ավտոճանապարհային տեսչության աշխատակիցները, որոնք նույնպես շրջում են հաշվեցուցակային զենքով:
Ըստ ենթադրությունների` Բաքվում իրավապահների նման մոբիլիզիացիան կապված է Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի անկնկալ պաշտոնանկության, ԱԱՆ որոշ աշխատակիցների ձերբակալությունների հետ, ինչը իբր կապվում է այդ երկրի իշխանությունների` հերթական հնարավոր «հեղաշրջման» փորձը կանխելու հետ: