Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայ պատվիրակներն իրենց մտահոգությունն են ներկայացրել ԼՂ հակամարտության մասին ձևակերպումների վերաբերյալ

 ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «ՆԱՏՕ-ն  և Ռուսաստանը. Եվրատլանտյան անվտանգությունը» խորագրով զեկույց, որում անընդունելի դրույթներ են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Հայկական պատվիրակության անդամները հարցի քննարկման ընթացքում իրենց մտահոգությունն են արտահայտել վիճահարույց դրույթներ ի վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ: «Զեկույցի հեղինակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ որոշակի դրույթներ էր ներառել այդ զեկույցում, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մենք դրանց վերաբերյալ ներկայացրել ենք մեր մտահոգությունները և առաջարկները ինչպես գարնանային նստաշրջանի ընթացքում, այնպես էլ դրան հաջորդող նստաշրջանում: Այս զեկույցը վերաբերում է Ռուսաստանի և Եվրատլանտյան անվտանգության խնդիրներին, և Ռուսաստանի հետ կապված ներկայացվել են որոշակի ձևակերպումներ, որոնք առնչվում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մասնավորապես, խոսքն այս հակամարտության վրա Ռուսաստանի ազդեցության, հակամարտության ծագման և ներկա փուլի մասին է: Հակամարտությունը ներկայացված է նաև ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում»,- Արմենպրեսի-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:

Նա ընդգծեց, որ առաջին հերթին հայկական պատվիրակության կողմից արձանագրվել է, որ պետք չէ նույն «զամբյուղում դնել» բոլոր հակամարտությունները և հաշվի չառնել դրանց արմատները, բանակցային գործընթացը: «Այդ առումով ներկայացել է առաջարկ, որպեսզի զեկույցում ներկայացվեն ճիշտ ձևակերպումներ: Զեկուցողը նպատակահարմար չգտավ հաշվի առնել մեր առաջարկները և դրանց հիման վրա վերանայել զեկույցը: Սա ընդամենը զեկույց է, որն ընդունվել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի կողմից, որը բնավ չի արտացոլում ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորո շումը: Այն անգամ չի ներառվել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վոեհաժողովի կողմից ընդունված որևէ բանաձևում: Սակայն, այդուհանդերձ, մենք պետք է արձանագրենք, որ կան մտահոգություններ զեկույցում առկա առանձին ձևակերպումների շուրջ: Մենք հետագայում էլ մեր գործընկերների հետ աշխատանքներ պետք է տանենք, որպեսզի նման ձևակերպումները, որոնք խոչընդոտելու են հակամարտության կարգավորմանը և վնաս են հասցնելու խաղաղ լարգավորման գործընթացին, տեղ չգտնեն համապատասխան զեկույցներում»,- եզրափակեց Նահապետյանը՝ հավելելով, որ զեկույցի հեղինակն իր հետ մասնավոր զրույցներում նշել է, որ իրենք ԼՂ հակամարտության վերաբերյալ առանձին շեշտադրումներ անելու մտադրություն չունեն և խնդիրը վերաբերում է բացառապես Ռուսաստանին:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ այդ զեկույցի հեղինակն ընդունել է իր սխալները, որ թույլ են տրված զեկույցում, սակայն նշել է, որ դա ընդամենը Ռուսաստանի գործողություններին սուր ձևակերպումներ տալու մեջ է: «Յուրահատկությունն այն է, որ ձևակերպումներն ավելի շատ ակադեմիական ճշմարտությունն արտահայտելու խնդիր ունեն: Նրանք գրել են, որ Ռուսաստանն է ծնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դա այնպես է գրված, կարծես թե երեկ է ծագել այդ հակամարտությունը: Նրանք մոռացել են, որ խնդիրը պատմական հիմքեր ունի, որ արմատները գալիս են դեռ 1918-1920թթ.: Մենք նաև ասել ենք, որ հակամարտության կարգավորման մասին խոսելիս հարկավոր է անդրադառնալ Մինսկի խմբին, որտեղ, Ռուսաստանից բացի, համանախագահում են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Այստեղ պարզ է դառնում, որ նրանց ավելի շատ պետք էր Ռուսաստանին քննադատել զեկույցում»,- ասաց պատգամավորը:

Պողոսյանը նաև հայտնեց, որ քննարկման ընթացքում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված զեկույցում առկա ոչ ճիշտ ձևակերպումների հետ: Կորյուն Նահապետյանին փորձել է պատասխանել ադրբեջանական պատվիրակության անդամը, սակայն նիստը նախագահողն ընդհատել է նրան: Թևան Պողոսյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում արդեն հոգնել են անընդհատ լսել ադրբեջանցի պատվիրակների նույնաբովանդակ հայտարարությունները:

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցում