Այսօր Գոհար Գասպարյանը դարձավ 30 տարեկան
LifestyleԳոհար Գասպարյանը ծնվել և ապրում է Երևանում։ Ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը։ Վաղ տարիներին խմբագրել է «3-րդ ալիք» հաղորդման մանկական հավելվածը։ Ընդունվել է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի լեզվաբանական բաժին, սակայն 2-րդ տարում ընտրել է միջազգային լրագրողություն բաժինը։ Սովորել է նաև Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
Դասավանդում է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Վարել է Հանրային հեռուստաընկերության «Թոփ 10» երաժշտական նախագիծը։ 2011 թվականին դարձել է Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար։



















