Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան


Ի՞նչ հոբբիներ ունեն հայ հայտնիները

BlogNews.am-ը գրում է .

Մեկի համար պատրաստելն է հոբբի, մյուսի համար՝ նկարելը, երրորդի համար՝ հավաքածու ունենալը. այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Այս անգամ BlogNews.am-ը հայտնիների հետ խոսել է իրենց հոբբիների մասին:  

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» հաղորդման հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը, պարզվում է, սիրում է ափսեներ հավաքել տարբեր երկրներից կամ էլ որևէ խորհրդանիշ ունենալ արտերկրից՝ տվյալ երկրի պատկերով:

«Իմ ընկերները լավ գիտեն, որ երբ մի տեղ մեկնում են, պետք է պարտադիր իրենց հետ ափսե բերեն։ Ես ափսեներ ունեմ՝ բերված Փարիզից, Իտալիայից, Պրահայից, Ռիգայից, Մոսկվայից, իսկ Վիեննայից, Հնդկաստանից, Բուլղարիայից, Եգիպտոսից ափսեներ ինձ համար բերել են ընկերներս»:

Դերասանուհի Տաթև Հովակիմյանը հատուկ թուլություն ունի գեղեցիկ տետրերի, գրիչների, մատիտների հանդեպ, սիրում է դրանք հավաքել. «Ես նաև գրել եմ շատ սիրում, ունեմ սիրուն տետրներ, որտեղ ամեն օր մի բան գրում եմ, օրինակ՝ ֆրազներ ու մտքեր թե՛ կինոներից, թե՛ գրքերից: Հոբբիներիցս մեկն էլ ներկերով թղթերը գունավորելն է, դա ինձ շատ հանգստացնում է և օգնում մտածել, թեև ազատ ժամանակվա իմ կարևոր զբաղմունքներից մեկն էլ ֆիլմեր դիտելն է»։

Դերասանուհին իր բազում գրառումներից առանձնացրեց հետևյալը. «Ուրիշների թերությունները ցուցադրելը հեշտ է, իսկ կարո՞ղ եք երբևէ քողարկել դրանք»:

Չնայած հաղորդավարուհի Մարինա Գրեգը գեղեցիկ կազմվածք և լավ տեսք ունի, բայց նրա հոբբիներից մեկը ֆիթնեսով զբաղվելն է, որը, ինչպես նա է ասում, արդեն ապրելակերպ է դարձել. «Արդեն հինգ տարի է՝ զբաղվում եմ ֆիթնեսով, իհարկե ընդմիջումներ եղել են, բայց կարող եմ ասել, որ մեկ տարուց ավել է, ինչ այն կյանքի ռիթմ է դարձել»: Սա Մարինայի միակ սիրելի զբաղմունքը չէ, հաղորդավարուհին նաև սիրում է պատրաստել. «Վերջին շրջանում շատ եմ պատրաստում սպագետտի կարբոնարա ուտեստը, ընկերներս ասում են, որ շատ լավ է ստացվում, պատրաստում եմ նաև ինձ համար արդեն ավանդական դարձած ժուլյեն, որը, ինչ խոսք, առանց համեստության, շատ համեղ է ստացվում»:

Դերասանուհի Արևիկ Գևորգյանն էլ նկարելու հանդեպ սեր ունի. «Ես կտորի վրա բատիկա եմ անում: Մետաքսը կարծես շատ սիրուն է իր վրա վերցնում «ներսից» կուտակված գույները»: Արևիկը նաև պատմեց, որ երբ նոր էր սկսում զբաղվել այս գործով, վաճառում էր իր աշխատանքները. «Հետո դադարեցի, քանի որ ձեռքս չէր գնում վաճառել ապրածս: Իսկ հիմա դրանք միայն նվիրում եմ ամենաթանկ մարդկանց»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի 

Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ Գևորգյան