Անկարայում ահաբեկչությունն իրականացրած մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է
ՀասարակությունԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում ահաբեկչական գործողություն իրականացրած մահապարտ ահաբեկիչներից մեկի ինքնությունը հստակեցվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքալան «Միլլիեթ» պարբերա կանը, այս մասին թուրքական A Haber լրատվականին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Մահապարտ ահաբեկիչների ինքնությունը պարզելու նպատակով ակտիվորեն ԴՆԹ-ի հստակեցման աշխատանքներ էին տարվում: Դրանց արդյունքում մահապարտներից մեկի ինքնությունը պարզվել է: Մյուսի ինքնությունը պարզելու նպատակով ակտիվ աշխատանքները շարունակվում են»,- ասել է Դավութօղլուն: Անդրադառնալով այն լուրերին, թե երկրում կա ևս 2 մահապարտ ահաբեկիչ` նա նշել է. «Խուճապ առաջանող լուրերը բոլորին վնասում են, նմանօրինակ տեղեկությունները ծառայում են ահաբեկչությանը»:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ինթուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհերի պաշտոնականթիվը հասել է 102-ի, վիրավորվածների թիվը` 500-ի: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտները, որոնցինքնությունը դեռ պարզվում է: