Բելգրադում կբացվի ՀԱՊԿ-ի առաջին երիտասարդական դպրոցը, երկրորդը կկազմակերպվի Հայաստանում
ՀասարակությունՀոկտեմբերի 20-ին Բելգրադում կբացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջին երիտասարդական դպրոցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը:
Դպրոցը կաշխատի երեք օր: Դրա մասնակիցների թվում կլինեն Սերբիայի առաջատար քաղաքական կուսակցությունների երիտասարդական շարժումների ներկայացուցիչները, Բելգրադի համալսարանի եւ ԱԼՖԱ-համալսարանի ուսանողները, երիտասարդ քաղաքագետներ:
Ի թիվս այլ դասախոսների, ՀԱՊԿ-ի Վերլուծական ասոցացիայի համակարգող պրոֆեսոր Իգոր Պանարինը դպրոցի ունկնդիրների համար կարծարծի «ՀԱՊԿ-ն եւ Եվրասիայի անվտանգությունը» թեման:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Բելգրադից բացի, պարապմունքներ կանցկացվեն նաեւ Սերբիայի Նիշ քաղաքի ռուս-սերբական հումանիտար կենտրոնում:
ՀԱՊԿ-ի երկրորդ երիտասարդական դպրոցն այս տարվա նոյեմբերին կկազմակերպվի Հայաստանում՝ Երեւանի պետական համալսարանում: