Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ» Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ» «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»


«Երևանում հրաշալի ժամանակ անցկացրինք». Եվգենի Պլյուշչենկոյի բացառիկ հարցազրույցը BlogNews-ին

Blognews.am-ը գրում է.

Exclusive

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն երեկ ժամանել է Հայաստան և արդեն հայերեն բառեր է սովորում, օրինակ՝ բարև հայրենակիցներ, կիսատ-պռատ։) BlogNews-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Պլյուշչենկոյի հետ։ Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվում է սառցե շոու, որը հատուկ հայ հանդիսատեսի համար բեմադրել է հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը:

Սառցե բեմի արքայի համբավ ունեցող մարզիկը հայտնեց, որ երեկ մշակութային օր է ունեցել Երևանում։ «Գնացիք «Մեցցո ակումբ», որտեղ ջազ երաժշտություն լսեցինք, հրաշալի երաժիշտներ էին, մթնոլորտը շատ լավն էր, հիանալի ժամանակ անցկացրինք։ Զբոսնեցինք երեկոյան Երևանով, գերազանց տպավորություններ ունեմ. հրաշալի, մաքուր քաղաք ունեք, շատ լավ եղանակ է»,- ասաց նա ու հավելեց, որ նոյեմբերին, երբ կրկին գա Հայաստան՝ ելույթ ունենալու, մի քանի օր կմնա և կգնա Ծաղկաձոր։ «Ուզում եմ գնանք դահուկ քշելու, եթե, իհարկե, ձյուն լինի»,- նշեց նա։  

Սոչիի Օլիմպիական խաղերում ողնաշարի վնասվածք ստանալու պատճառով Պլյուշչենկոն դադար էր առել, սակայն այս տարվա մայիսին հայտարարեց մեծ սպորտ վերադառնալու մասին։ «Ես շատ վնասվածքներ եմ ունեցել, 13 վիրահատություն եմ տարել և բոլորը շատ լավ եմ հաղթահարել։ Շատ լավ բժշկական թիմ ունեմ և հիմա ոչ մի խնդիր չունեմ։ Օրերս էլ ելույթ եմ ունեցել։ Մարզումների այս սեզոնը բաց եմ թողնում, քանի որ հիմա համաշխարհային շրջագայության եմ՝ ելույթներ եմ ունենալու Ամերիկայում, գրեթե ամբողջ Եվրոպայում, նոյեմբերի 20-ին էլ՝ Հայաստանում»,- ասաց նա ու հավելեց, որ իր կարծիքով՝ այսպիսի շոու Երևանը չի տեսել։

«Կարծում եմ՝ այն, որ մենք ելույթ ենք ունենալու, արդեն իսկ մեծ անակնկալ է, որովհետև մենք այստեղ ենք բերում շատ լավ մարզիկների՝ աշխարհի չեմպիոնների։ Շատ հետաքրքիր է լինելու։ Կլինի նվագախումբ, կենդանի երաժշտություն։ Ես ելույթ կունենամ նոր ծրագրով, որը մարդիկ դեռ չեն տեսել։ Սրանք ուղղակի ցուցադրական համարներ չեն, սա ամբողջական շոու է, որը, իմ կարծիքով, հետաքրքիր է»,- նշեց Պլյուշչենկոն։

2,5 ժամ տևողությամբ ծրագրին մասնակցում են 20 գեղասահորդ, այդ թվում՝ Սերգեյ Յակիմենկոն, Իրինա Սլուցկայան, Թոմաշ Վերները, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը, Գև Մանուկյանը և այլք: Եվգենի Պլյուշչենկոյի ելույթն ուղեկցվելու է շոուի հատուկ հյուր՝ էստրադային ջութակահար, երգահան, դերասան Էդգար Հակոբյանի նվագակցությամբ: Նախագծի հատուկ հյուրն է Հայկոն:

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոնը ցանկանում է մասնացել 2018 թվականի Օլիմպիական խաղերին, որը կլինի իր 5-րդ Օլիմպիադան։ «Պետք է նախ անցնեմ նախընտրական փուլը, և եթե առողջությունս թույլ տա, Աստված՝ ուժ, հաճույքով կմասնակցեմ մարզումներին։ Իհարկե, ցանկանում եմ ոչ միայն մասնակցել այդ  մեծ տոնին, այլև մեդալ գրավել իմ երկրի և իմ երկրպագուների համար և ամբողջ աշխարհի տղամարդկանց մենասահքում դառնալ առաջին մարզիկը, ով մասնակցել է 5 Օլիմպիադաների»,- ասաց նա։

Ժամանակին Պլյուշչենկոն ցանկություն էր հայտնել գեղասահքի դպրոց բացել Հայաստանում։ Խոսելով այն մասին, որ այդ ցանկությունն այդպես էլ չիրականացավ՝ նա նշեց, որ հիմա էլ մեծ ցանկություն ունի, սակայն Հայաստանում չկան համապատասխան պայմաններ։ «Պետք չէ  կառուցել մեծ սահադաշտեր, սակայն պետք է ունենալ համապատասխան տարածքներ։ Ես պատրաստ եմ և մեծ հաճույքով վարպետության դասեր կանցկացնեմ»,- ասաց նա։

«Շոուսթար» կազմակերպության տնօրեն Սոնա Թանանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 20-ին շատ մեծ շոու է սպասվում, որն աննախադեպ է Հայաստանի համար. «Սա աշխարհի թիվ 1 սառցե շոուն է, որին մասնակցում են օլիմպիական չեմպիոններ։ Սառցե շոուն հայ հանդիսատեսին գեղագիտական հաճույք կպատճառի։ Հուսով եմ՝ նաև կխթանի սպորտի, գեղասահքի նկատմամբ հետաքրքրությունը»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքել