Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են իրենց քաղաքացուն, ով փորձել է հանձնվել հայկական կողմին
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Ադրբեջանի Տերտերի շրջանի Ագքենդ գյուղի բնակիչ Շահլար Բայրամ օղլու Աբդուլաեւը 33 հազար մանաթի չափով անարդար տուգանքի ենթարկվելու պատճառով փորձել է հատել սահմանն ու հանձնվել հայկական կողմին, սակայն տեղի զինվորականների կողմից ձերբակալվել է եւ փոխանցվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տեղի ստորաբաժանմանը: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Աբդուլաեւը հոգնել է տուգանքից հարցով պետական այս ու այն մարմիններին դիմելուց եւ որոշել է հատել սահմանը, սակայն նրան ձերբակալել են ադրբեջանցի սահմանապահները:
Նրա համագյուղացիներին եւ հարազատներին անհայտ է, թե այս պահին որտեղ է գտնվում Շահլար Աբդուլաեւը: