Կարեւորվում է Հայաստանում մշակվող քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարական շրջանակը
ՀասարակությունԵՄ ԱԼԳ երկրների կարողությունների զարգացմանն ուղղված «Մասնակցային ժողովրդավարություն, բաց կառավարում եւ արդյունավետ էլեկտրոնային կառավարման ծառայություններ» ծրագրի նպատակն է հանրային ծառայության հատվածում քննարկել բաց կառավարման եւ էլ. մասնակցության սկզբունքների եւ մեխանիզմների կիրառման, քաղաքացիական ծառայության բարեփոխումների, քաղաքացիական ծառայողների ուսուցման, կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների վերահսկողության վերաբերյալ հարցերը:
Ֆինլանդիայի ֆինանսների նախարարի խորհրդական Յարի Կալլելան շեշտում է, որ իր երկիրը էլեկտրոնային կառավարմանն անցել է 20 տարի առաջ, եւ այժմ տեղեկատվական տեխնոլոգաների զարգացմանը զուգահեռ, անհրաժեշտություն է առաջանում ոլորտում լուրջ փոփոխություններ կատարել: «Հայաստանը նոր է քայլեր ձեռնարկում այս ոլորտում, եւ շատ կարեւոր է ճիշտ հիմքը: Այս երկու օրերի ընթացքում մենք կներկայացնենք ֆիննական փորձն ու այն խնդիրները, որոնք ունեցել ենք»,- ասաց Յարի Կալլելան:
Էստոնիայի ներքին անվտանգության ինստիտուտի հետազոտող Աարեա Կասեմեցն էլ շեշտեց, որ Հայաստանն ու Էստոնիան ունեն մեկ ընդհանրություն. երկուսն էլ նախկին ԽՍՀՄ պետություններ են եւ կարող են նոր ժամանակաշրջանում միմյանց փոխանցել փորձն ու գիտելիքները: