«Հայփոստ»-ը շրջանառության մեջ դրեց Հայաստանի ուսանողական շինարարական ջոկատների 50-ամյակին նվիրված բացիկ
ՀասարակությունՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ու «Հայփոստ» ընկերության կողմից հոկտեմբերի 20-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց Հայաստանի ուսանողական շինարարական ջոկատների 50-ամյակին նվիրված նոր փոստային բացիկ` մեկ նամականիշով: Բացիկի անվանումն է «Հայաստանի ուսանողական ջոկատների 50-ամյակը»:
«Եվ՛ բացիկը, և՛ բացիկի նամականիշը շատ խորհրդանշական են: Բացիկը խորհրդանշում է և՛ ուսանողությունը, և՛ շինարարությունը, և՛ հայ ազգի շինարարական ավանդույթը»,- նշեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը:
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը ընդգծեց. «Բացիկն օգնում է, որ մեր լավ պատմություննները շարունակվեն և երկար ապրեն, և այդ պատմություններից լավ բաներ սովորենք»:
«Բացիկը շատ մեծ նվեր է ուսանողական ջոկատների բոլոր մասնակիցներին և շատ մեծ հիշողություն մեզ` բոլորիս համար: Բացիկը հոկտեմբերի 31-ին կբաժանվի ուսանողական ջոկատների բոլոր մասնակիցներին»,- ասաց Հայաստանի ուսանողոկան ջոկատների կոմիսար Ստեփան Ստեփանյանը: