Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայացել է Ցեղասպանության զոհերի հիշատակի համերգ
ՀասարակությունԳերմանիայի Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտում կայացել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԳԴÕ €-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Թյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովի հովանու ներքո կազմակերպված միջոցառման ընթացքում գերմանաբնակ հայ երաժիշտներ Լուսինե Խաչատրյանը, Միքայել Հախնազարյանը և Կորյուն Ասատրյանը կատարել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալեսանդրո Մարչելոյի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները:
Համերգի սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Թյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովը, Էրֆուրտի քաղաքապետ Թամարա Թիրբախը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և «Արևելք-Արևմուտք Վայմարի Դիվան» կազմակերպության ղեկավար Կլաուս Գալասը:
Համերգին ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և լանդթագերի պատգամավորներ, Թյուրինգիայի կառավարության և Էրֆուրտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ: