Թեհրանում նշել են Լորիս Ճգնավորյանի ծննդյան օրը
ՄշակույթԹեհրանի «Imam Ali Religious» արվեստի թանգարանում կայացել է հայազգի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի 78-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական միջոցառում:
Ինչպես հաղորդում է Tehran Times-ը, միջոցառմանը ներկա են եղել իրանցի մտավորականներ, քաղաքական գործիչներ, երաժիշտներ: Թեհրանի քաղաքապետարանի արվեստի եւ մշակույթի բաժնի տնօրեն Մահմուդ Սալահին, բարձր գնահատելով Ճգնավորյանի գործունեությունը, շեշտել է, որ նա չընկճվող եւ չհոգնող տեսակ է: «Այս տարիքում էլ նա այնպես է աշխատում եւ բեմում իրեն դրսեւում, ասես 30 տարեկան լինի»:
Իրանցի հայտնի լուսանկարիչ Ֆաքրեդին Ֆաքրդեինին, ով հայտնի է իրանցի հայտնիների սեւ եւ սպիտակ լուսանկարների շարքով, ընդգծել է Ճգնավորյանի գործունեությունը նկարչության ասպարեզում` շեշտելով, որ նա նույնքան վարպետորեն է նկարում, որքան բեմում երաժշտություն է մատուցում: