Լավ սնվեք, խմեք ու սեքսով զբաղվեք. Բելուչին պատմել է՝ ինչպես կարելի է 51 տարեկանում գայթակղել Բոնդին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Մոնիկա Բելուչին հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում որպես Ջեյմս Բոնդի ամենատարեց ընկերուհի։ Նա 51 տարեկան է։ Չնայած իր տարիքին, նա պահպանել է սեքսուալությունը։ Գրում է Тhe Telegraph-ը։
Խոսելով Բոնդի մասին պատմող նոր՝ «007. Սպեկտր» ֆիլմի մասին, որի պրեմիերան կկայանա նոյեմբերին և որտեղ գլխավոր դերում հանդես են գալիս Դենիել Քրեյգը, Բելուչին ու Լեա Սեյդուն, Բելուչին նշել է.«Դենիել Քրեյգը հիանալի է և որպես դերասան, և որպես տղամարդ, հենց այդ պատճառով ես ոչ մի անհարմարություն չեմ զգացել։ Երբ պետք է ինտիմ տեսարանում նկարահանվես, շատ կարևոր է, որ զուգընկերոջ հետ հատուկ քիմիա լինի, հակառակ դեպքում դա նման է տանգոյի»։
Հարցին՝ ինչպես է 51-ամյա կնոջը հաջողվել գայթակղել սրտակեր Ջեյմս Բոնդին, Բելուչին պատասխանել է.
«Իմ պարագայում ամեն ինչ շատ պարզ է. լավ սնվում եմ, լավ խմիչք եմ օգտագործում և սեքսով եմ զբաղվում. մնացածն ինքնաբերաբար լինում էստացվում է»։



