Շենգավիթում պլանային ջրանջատում կլինի
ՀասարակությունՊլանային աշխատանքներով պայմանավորված` հոկտեմբերի 23-ին` ժամը 10.00-22.00-ին, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «Երևան Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: