Կենդանական պրինտ. գռեհիկի և գեղեցիկի սահմանը
LifestyleՄեր իրականության մեջ մեծամասամբ ընդունված է կենդանական պրինտ պարունակող հագուստը հականորաձև և գռեհիկ համարել: Նման մոտեցման պատճառը երևի թե ոչ գրագետ մոտեցումն ու համադրումն է, ինչպես նաև չափի զգացման բացակայությունը:


Մինչդեռ այսօր նորաձևության աշխարհում կենդանական պրինտը շատ ակտուալ է: Կարելի է ստանալ անթերի նորաձև look՝ կիրառելով պրինտ պարունակող փոքր դետալներից ընդհուպ մինչև ամբողջական հագուստի մասեր:


Օրինակ, կենդանական պրինտ պարունակող կոշիկները, վզկապը կամ պայուսակը կարելի է համադրել գրեթե ցանկացած look-ի հետ և համոզված եղեք, որ այդ փոքր շեշտը ոչ մի կերպ չի փչացնի, այլ ընդհակառակը էլ ավելի կթարմացնի ձեր տեսքը: Եվ կարևորն այն է՝ կենդանական պրինտը ինքնին շատ կանացի է և անգամ սպորտային ոճում մի կաթիլ ակցենտը թույլ կտա Ձեզ ավելի կանացի զգալ:

