Անցորդներն անտարբեր չեն կարողանում անցնել իմ ժպտերեսիկի կողքով. Լայանան՝ դստեր և աշխատանքի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Լայանան, ում դստրիկն արդեն յոթ ամսական է, վերջին օրերին փոքրիկ Էլինայի հետ նոր լուսանկարներ է ներկայացրել, որտեղ մայր եւ դուստր հանդես են եկել հայկական տարազով: Life.panorama.am-ին երգչուհին պատմեց, որ վաղուց է ցանկություն ունեցել նման լուսանկարներ ունենալ.
«Իրականում, շատ վաղուց էի ուզում հայկական տարազով լուսանկարներ ունենալ դստերս հետ, քանի որ ինձ համար մեր տարազը ոչ միայն շատ գեղեցիկ է, այլեւ մեծ խորհուրդ է իր մեջ պաունակում: Պետք է ասեմ, որ 7-ամսյա դստերս եւս շատ դուր եկավ մեր տարազը եւ հայկական կոլորտային միջավայրը, դրա մասին վկայեց նրա բարձր տրամադրությունը, կարծես պատրաստ լիներ հատուկ լուսանկարվելու համար»,- մեզ հետ զրույցում պատմեց Լայանան:
Երգչուհին նկատեց, որ փոքրիկ Էլինան բավականին աշխույժ է, անգամ առաջին բառերն է սկսել արտասանել. «Իհարկե, աղջիկս դեռ 7 ամսական է, բայց արդեն «պապա» եւ «տատա» բառերը արտասանել է, դեռ «մամա» չի ասում, բայց ես անհամբեր սպասում եմ այդ օրվան»,- ոգեւորված պատմեց նա ու հավելեց, որ փոքրիկի աշխույժ կեցվածքը հուշում է, որ շուտ կխոսի եւ կքայլի:
Շարունակությունը` այստեղ: