Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործով հարցաքննվել է Ռուբեն Հայրապետյանը
ՀասարակությունԱզատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը ծեծի էրենթարկվել սեպտեմբերի 21-ին՝ Աբովյանփողոցում: Հարուցվել է քրեական գործ, որիշրջանակում ձերբակալվել է երեք անձ՝ Երևանքաղաքի բնակիչներ` 37-ամյա ԱրարատԳրիգորյանը, 31-ամյա Հակոբ Պետրոսյանը և 36-ամյա Արմեն Սարգսյանը, ովքեր նույն օրըձերբակալվել են: Հակոբյանը հայտարարել էր,որ իրեն ծեծողներից ճանաչել է ոմն Տիգրանի, ում ինքը գիտեր որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ՌուբենՀայրապետյանի թիկնազորի անդամ: