Ռուսաստանում տեղի է ունեցել Աննա Մելիքյանի «Սիրո մասին» կինոնկարի փակ ցուցադրությունը
Մշակույթ«Մոսկվա» կինոթատրոնում (Մոսկվա) նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Աննա Մելիքյանի` «Կինոտավր» փառատոնում գլխավոր մրցանակի արժանացած «Սիրո մասին» կինոնկարի փակ ցուցադրությունը:
Ինչպես տեղեկացնում է ru.hellomagazine.com կայքը, ամենաքննարկվող ռեժիսորներից մեկի նոր աշխատանքը դիտելու էին եկել Քսենյա Սոբչակը, Անդրեյ Մալախովը, Իգոր Վերնիկը և ռուսական շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ:
Աննա Մելիքյանի ֆիլմի հերոսները տարբեր մարդիկ են, ովքեր փորձում են պատասխանել «Ինչ է սերը» ամենաքննարկվող հարցին: Եվ նրանցից յուրաքանչյուրին դա հաջողվում է կամ չի հաջողվում: Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 10-ին: