Քիմ Քարդաշյանն ասել է` ինչ է մաղթում ինքն իրեն 35-ամյակի առիթով
LifestyleԱմերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով այսօր նշում է 35-ամյակը, ասել է` ինչ է մաղթում ինքն իրեն կյանքի 35-րդ տարում:
Ըստ Daily Mail-ի` իր իսկ կայքին`kimkardashianwest.com-ին տված հարցազրույցում Քիմը հիմնական 3 մաղթանք է ունեցել ինքն իրեն. համալրել ընտանիքը, որդի ունենալ ու նիհարել:
Վերջին առումով Քիմը օգտագործել է «դառնալ չոփիկ» ձևակերպումը` նկատի ունենալով շատ նիհարելու իր ցանկությունը: Աղբյուրը նկատում է, որ դա առաջիկայում դժվար թե հաջողվի Քիմին, որը հայտնի է վանիլով տորթերի հանդեպ իր սիրով: