Իտալիայում պատրաստել են աշխարհի ամենամեծ տորթը
ՀասարակությունԻտալիայում պատրաստել են աշխարհի ամենամեծ տորթը` ռեկորդ գրանցելով Գինեսի ռեկորդների գրքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով kedem.ru կայքը, տորթի պատրաստմանը մասնակցել են Տորթերի դիզայներների ազգային միության 300 հրուշակագործներ և դիզայներներ: Նրանք մասնակցել են Միլանում տեղի ունեցած Hobby Show տոնավաճառին:
Հսկայական տորթի երկարությունը կազմել է 16,46 մետր, լայնությունը` 13,94 մետր, դրա մակերեսը կազմել է 244 քառակուսի մետր, իսկ քաշը գերազանցել է մեկ տոննան: Տորթը պատրաստվել է Իտալիայի քարտեզի տեսքով, իսկ նրա հիմքը եղել է բիսկվիտը: Աղանդերի վրա պատկերվել են Իտալիայի բոլոր տեսարժան վայրերը, այդ թվում` Պիզայի աշտարակը, Ալպերը: Մասնագետները տորթի վրա աշխատել են չորս օր: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչ Լորենցո Վելտրին պաշտոնապես հաստատել է, որ այն ամենամեծն է երբևէ ստեղծվածների մեջ: Ռեկորդի գրացումից հետո տորթը կտրատվել է 12 հազ ար կտորների և բաժանվել տոնավաճառի այցելուներին: