Օրվա բաղադրատոմսը. Խնձորի միջուկով բուլկի
LifestyleԲաղադրիչներ
Խմորի համար՝
ալյուր – 300գր
կաթնաշոռ – 125գր
շաքարավազ – 100գր
կաթ – 100մլ
ձիթայուղ – 75մլ
փխրեցուցիչ – 15գր
վանիլին – 1/2թ/գդ
աղ – 1/4թ/գդ
Միջուկի համար՝
խնձոր – 4 հատ
շաքարավազ – 1ճ/գդ
կարագ – 1ճ/գդ
Վրան քսելու համար՝
ձու – 1 հատ
Պատրաստման եղանակ
- Մաքրում և կտրատում ենք խնձորները, ապա տապակում ենք շաքարավազի հետ կարագի մեջ 3-5 րոպե փակ կափարիչով մինչև խնձորների փափկելը:
Խառնում ենք կաթնաշոռը, կաթը, ձիթայուղը, շաքաևավազը, աղը, ալյուրն ու փխրեցուցիչը և հունցում փափուկ խմոր:
- Պատրաստի խմորը բաժանում ենք 10 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում բարակ շերտով, մեջտեղում դնում ենք մեկ գդալ միջուկ և լավ ամրացնում ենք խմորի ծայրերը:

- Ապա բուլկիները դնում ենք նախապես պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում ենք ձու և թխում ջեռոցում 20-25 րոպե 180 աստիճանում:

- Պատրաստի բուլկիները թողնում ենք մի փոքր սառչեն և անցնում համտեսմանը:

Մատուցելիս վրա շաղ տվեք շաքարի փոշի 
Շեֆ Խոհարար