2015 թվականի սեպտեմբերն ամենատաքն է պատմության մեջ. օդերեւութաբաններ
ՀասարակությունԻնչպես հաղորդել է ԱՄՆ-ի օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը, այս տարվա սեպտեմբերն ամենատաքն է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում. մոլորակի վրա օդի միջին ջերմաստիճանն անցած ամսին կազմել է 15,9 աստիճան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Սեպտեմբերյան ջերմության նախորդ ռեկորդը սահմանվել էր անցյալ տարի:
Այս տարվա առաջին ինն ամիսներից յոթն արդեն ռեկորդային են դարձել միջին ջերմաստիճանի ցուցանիշով, ինչի կապակցությամբ օդերեւութաբանները ենթադրում են, որ ընթացիկ տարին կարող է ամենատաքը դառնալ անընդմեջ դիտարկումների 135 տարվա ընթացքում:
Փարիզում կայանալիք դեկտեմբերյան գագաթնաժողովում աշխարհի ղեկավարները քննարկելու են ջերմոցային գազերի արտանետման սահմանափակումների եւ գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար միջոցների հատկացման հարցերը: