Երևանում վերանորոգվում է բազմաբնակարան շենքերի 785 մուտք
ՀասարակությունԵրևանի 548 բազմաբնակարան բնակելի շենքերում 2015թ.-ին նախատեսված ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ կվերանորոգվի 785 մուտք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարան-վարչական շրջան-համաաիրություն համատեղ եռակողմ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ մուտքերի վերանորոգման հարցում համալիր մոտեցում է ցուցաբերվում. շքամուտքերից բացի, վերանորոգվում են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ: