Արտաշատի աշխատանքի տոնավաճառում նվազել են ներկայացված թափուր աշխատատեղերը
ՀասարակությունՄարզկենտրոն Արտաշատում հոկտեմբերի 6-ին անցկացված աշխատանքի տոնավաճառի արդյունքում մինչ օրս աշխատանքի է տեղավորվել յոթ մարդ, որոնցից երեքը` Մասիսի պահածոների գործարանում, մեկական հացաթխման կետում, հուղարկավորության գրասենյակում, առեւտրի կետում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում«Զբաղվածություն պետական ծառայություն»գործակալության Արտաշատի զբաղվածությանմարզային կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյաննասաց, որ «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ն վերցրել է ութ անհատի ինքնակենսագրական` հաջորդ շաբաթվա ընթացքում նրանցից լավագույններին աշխատանքի տեղավորելու նպատակով: Ավետիսյանի խոսքով, ենթադրվում է, որ առաջիկայում աշխատանքի տեղավորվ ածների թիվը կավելանա, քանի որ գործատուները, 51 առկա թափուր աշխատատեղերից բացի, ներկայացրել էին եւս 29 սպասվելիք աշխատատեղեր: Այդ աշխատատեղերն ազատ կլինեն 1-3 ամսվա ընթացքում:
Կենտրոնի տնօրենը նկատեց, որ նախորդ երկու տարում Մասիսում եւ կրկին Արտաշատում անցկացված աշխատանքի տոնավաճառները համեմատելով` ակնհայտ է, որ պասիվ վիճակ է գրանցվել գործատուների շրջանում: «Այդ հանգամանքը բացատրում եմ նրանով, որ սպառման ծավալներն են նվազել, ինչի հետեւանքով նոր աշխատատեղերի անհրաժեշտություն չկա: Բացի այդ, պասիվացել են նաեւ շահառուները, նրանք եւս քիչ են դիմում եւ հետաքրքրվում»,- ընդգծեց Ավետիսյանը` համեմատության համար վերհիշելով, որ Մասիսում անցկացված նախորդ տոնավաճառին գործատուները ներկայացրել էին168 թափուր եւ 46 կա նխատեսվող աշխատատեղեր: Իսկ արդյունքում աշխատանքի տեղավորվեց շուրջ 40 մարդ:
Արարատի մարզում անցկացված հինգերորդ աշխատանքի տոնավաճառին մասնակցել են 26 գործատուներ` մարզի բոլոր տարածաշրջաններից` Արտաշատից, Արարատից, Մասիսից եւ Վեդիից: Աշխատանք փնտրելու նպատակով տոնավաճառին մասնակցել են նաեւ շուրջ 400 աշխատանք փնտրող, գործազուրկ եւ հաշմանդամ:
Լիլիթ Մաճկալյան