YouTube-ը վճարովի բաժանորդագրություն Է գործարկում, որը թույլ կտա տեսանյութեր դիտել առանց գովազդի
ՀասարակությունYouTube տեսահոսթինգը հոկտեմբերի 28-ից գործարկում Է վճարովի բաժանորդագրություն, որն օգտատերերին թույլ կտա բաց թողնել գովազդային հոլովակները տեսանյութերը դիտելու ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ինտերնետ-պորտալի տարածած հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրման արժեքը, որը YouTube-ում ստացել Է Red անվանումը, ամսական 9,99 դոլար Է: Այդ գումարի դիմաց օգտատերերը կկարողանան անսահմանափակ թվով տեսահոլոգակներ դիտել առանց գովազդի, ինչպես նաեւ դրանք ներբեռնել՝ առանցՀամացանցին միանալու հետագա դիտման համար:
YouTube Red մուտքն ապահովված Է ինչպես անձնական համակարգիչներից, այնպես Էլ շարժական սարքերից, ինչպես նաեւ ֆիրմային բոլոր հավելվածների միջոցով: Սկսած եկող տարվանից՝ ծառայության բաժանորդագրված օգտարերերը կկարողանան բացառիկ մուտք ունենալ մի շարք տեսանյութեր ու ֆիլմեր, նշվում Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ընկերությունը հոկտեմբերի 21-ին ներկայացրել Է YouTube Music երաժշտական հավելվածը:
YouTube-ն աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ինտերնետ-պորտալներից մեկն Է, որն օգտատերերին թույլ Է տալիս հրապարակել իրենց տեսագրությունները, ինչպես նաեւ տեսահաղորդումներ վարել իրական ժամանակի ռեժիմով: Պորտալը հիմնվել Է 2005 թվականի փետրվարի 14-ին: Ներկայում այն պատկանում Է ամերիկյան Google կորպորացիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: