Մերի Մակարյանն՝ իր հղիության լուրերի մասին
LifestyleԵրեկ համացանցում հայտնվել են հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանի նոր լուսանկարները, որտեղ կարծես հաղորդավարուհու փորիկը կլորացած է: Սա շատերին թույլ է տվել կարծել, որ Մերի Մակարյանը պատրաստվում է բալիկ ունենալ:
.jpg)
Life.panorama.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ պարզելու, թե որքանո՞վ են տարածված լուրերը հավաստի, որին ի պատասխան Մերի Մակարյանը զարմացած նշեց.
«Անկեղծ ասած ինձ էլի են հասել այդ կարծիքները, բայց պետք է ասեմ, որ ոչ, ես բալիկի չեմ սպասում, դա պարզապես զգեստից եւ կանգնած դիրքից է այդպես թվում: Ես պաշտոնապես հերքում եմ այդ լուրերը՝ շատ կցանկանայի, բայց ոչ, ես բալիկի չեմ սպասում»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան