Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
ՀասարակությունՀալեպում հոկտեմբերի 22-ին ահաբեկչական հարձակման հետևանքով 4 քաղաքացի է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է: Հրթիռներն ընկել են քաղաքի Նիլ փողոցում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հալեպի մեր աղբյուրը նշեց, որ հրթիռակոծված շրջանը Սեվիլի կոչվող շրջանի մեջ է մտնում, որը հեռու է հայաշատ թաղամասերից: Այնտեղ հայեր չեն բնակվում:
Շրջանը հաճախակի հայտնվում է ահաբեկչական կազմակերպությունների ռմբակոծությունների թիրախում: Այն մարդաշատ աշխույժ շրջան է համարվում: Ինչ վերաբերում է հայաշատ թաղամասերին, այնտեղ միջադեպեր չեն գրանցվել:
Հալեպի վարչական շրջանում ռուս-սիրիական ռազմական գործողությունների մասին աղբյուրը նշեց, որ ռուսական օդուժի գործողությունները կարևոր միջամտություն են ահաբեկչության դեմ պայքարում, հստակ տվյալներ կան ահաբեկիչների զգալի կորուստների մասին:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, ահաբեկչական-ծայրահեղական խմբավորումները հարձակում են գործել նաև Հոմսի թաղամասերի վրա: Հրթիռակոծվել են Հոմսի հայկական, ինչպես նաև Զահրա, Աբբասիին թաղամասերը:
Հոմսի հայկական թաղամասում վաղուց հայեր չեն բնակվում, միայն անվանումն է մնացել: Նախնական տեղեկություններով, մեկ զոհ է գրանցվել, կան նաև վիրավորներ:
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն»ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանա ևուղղաթիռ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից: