10 անհայտ փաստ համբույրի մասին
LifestyleOrer.am-ը ներկայացնում է 10 անհայտ փաստ համբույրի մասին:
1) Մարդը իր ողջ կյանքի ընթացքից մոտ 15 օր նվիրում է համբույրին:
2) Մեկ ժամվա ընթացքում համբուրվելն ավելի օգտակար է առողջությանը, քան նույն ժամանակահատվածը անցկացնել սպորտզալում:

3) Առաջին համբույրի տեսարանը կինոմատոգաֆիայում եղել է 1886թ.-ին, Թոմաս Եդիտոնի «Համբույր» ֆիլմում ու տեւել 30 վայրկյան:
4) ԱՄՆ-ի Մինեսոտա քաղաքի մի բնակիչ`Ալֆրեդ Վոլֆմանը (Alfred Wolfman), 1990թ.-ին գրանցել է ռեկորդ` 8 ժամում համբուրելով 8001 հոգու:
5) Սովորական համբույրի ժամանակ աշխատում է ընդամենը 2 մկան, իսկ կրքոտ համբույրի ժամանակ` 34:

6) Մարդկության 50 տոկոսը առաջին անգամ համբուրվում է 14 տարեկանը չբոլորած:
7) Համբույրի ժամանակ մարդկանց 66 տոկոսը փակում է աչքերը:

8) Ճապոնիայում այլ մարդկանց ներկայությամբ համբուրվելն այնքան էլ ընդունված ու հաճելի երեւույթ չէ։ Հենց այդ պատճառով էլ դուք երբեք ճապոնական ֆիլմերում համբույրի տեսարաններ չեք հանդիպի։ Նույնիսկ գոյություն ունի «ճապոնական համբույր». զույգը միմյանցից մեկ քայլ հեռավորությամբ կանգնում է, մոտեցնում շուրթերը եւ համբուրում. բերանը չի կարելի բացել։
9) Էսկիմոսներն ու պոլինեզիացիներն իրար չեն համբուրում. նրանք պարզապես մոտեցնում են իրենց քթերը, որն էլ հենց համարվում է նրանց համբույրը:

10) Ըստ ամերիկացի հետազոտողների՝ համբուրվելը 5 տարով երկարացնում է կյանքը։ Հաճախ համբուրվեք․․
Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը