Ամերիկյան ընկերությունը ստեղծել է բուժիչ շոկոլադ
ՀասարակությունԱմերիկյան «Կուկա Հոսո» ընկերության ներկայացուցիչները հավաստում են, որ ստեղծել են բուժիչ շոկոլադ, որը կարող է օգտագործվել որպես դեղորայք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով kedem.ru կայքը, շոկոլադի հիմնական բաղադրիչը կակաոն է, որը պարունակում է հակաօքսիդանտնեÖ € և հանքային նյութեր: Դրանք օգնում են իջեցնել արյան ճնշումը և խոլեստերինի պարունակությունը նորմալ մակարդակի բարձրացնել:
Եթե շոկոլադների մեծամասնությունը պարունակում է առնվազն 70 տոկոս ճարպ և շաքար, նոր շոկոլադում դրանք կազմում են միայն 35 տոկոսը: Չնայած ճարպի և շաքարի քիչ պարունակությանը, քաղցրեղենն, այնուամենայնիվ, քաղցր համ ունի` շնորհիվ Բոլիվիայի և Պերուի Անդյան շրջանի հատուկ դեղաբույսի, որն օգնում է պահպանել կակաոյի բոլոր օգտակար հատկությունները:
Տեղեկություն էն հաղորդվում, որ մթերքը վաճառքում հայտնվի հաջորդ տարի: