Թիմաթին համերգ կտա Երևանում
LifestyleԴեկտեմբերի 6-ին Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում Timati-ի ու L’One-ի երկրպագուները առաջին անգամ հնարավորություն կունենան երկու սիրված ռեփերներին տեսնել մեկ բեմում նոր, լայվ համերգային ծրագրով:
Երգիչները ժամանելու են Black Star Inc. թիմի 16-հոգանոց անձնակազմով: Համերգը կազմակերպում է ռուսական Jet Set իվենթ-ընկերությունը։
Տոմսերի արժեքը 5000-35000 դրամ է։