Արտակարգ դեպք` Սևանա լճի մոտ. սելֆի անելիս 7-ամյա երեխան ընկել է 7 մետր բարձրությունից. Shamshyan.com
ՀասարակությունShamshyan.com–ի տեղեկություններով` հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7-ամյա Ռուդոլֆ Վարդանյանը:
Ինչպես հայտնում է կայքը, վերջինս տեղափոխվել է «գլխի ծոծրակային շրջանի քերծվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ռ. Վարդանյանը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է, սակայն ժամանակավորապես բնակվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:
Մանրամասն` shamshyan.com