Երևանում մարեցին Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշ
ՀասարակությունՄոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) շրջանավարտների երրորդ միջազգային Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ Նախագ ահ Սերժ Սարգսյանը:
Մարումն իրականացրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Նամականիշի տեխնիկական տվյալներն են.
Անվանումը. Լազարյան Ճեմարանի 200-ամյակը
Թողարկման օրը` 23 հոկտեմբերի 2015 թ.
Դիզայնը` Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 24,0 մմ
Տպաքանակը` 60 000
Նամականիշի վրա պատկերված է Լազարյան ճեմարանի շենքը, ինչպես նաև Լազարյանների զինանշանը և ՄՄՀՊԻ լոգոտիպը: