Հայաստանի պարի պետականը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով եղել է Մարսելում
ՀասարակությունՄարսելի համագումարների պալատի համերգասրահում հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի պարի պետական վաստակավոր անսամբլի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ և Մարսելի Համազգային դպրոցի 35-րդ տարելիցներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, Մարսելի Համազգային դպրոցի արվեստի բաժնի (Courants d’Art) նախաձեռնությամբ և Մարսելում ՀՀ հյուպատոսության աջակցությամբ:
Համերգին ներկա էին հասարակական, մշակութային գործիչները, բազմաթիվ հայ և ֆրանսիացի հանդիսատեսներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: