Ցուկերբերգը դպրոց կբացի, ուր երեխաներին կընդունեն մինչև լույս աշխարհ գալը
ՀասարակությունFacebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ կնոջ հետ նախատեսում է մասնավոր դպրոց բացել Կալիֆոռնիայում, որն իր աշակերտներին բուժսպասարկմամբ կապահովի ծնվելու պահից մինչև ուսման ավարտը։
Հաստատությունը կբացվի Իսթ Պալո Ալտո քաղաքում, որն ընկերության շտաբ-բնակարանից գտնվում է 6 կմ հեռավորության վրա, գրում է РИА Новости-ն։
«Դա դպրոցի նոր ձևաչափ է, որը միավորում է կրթությունն ու բուժսպասարկումը»,- գրել է Ցուկերբերգը սոցկայքի իր էջում:
Նոր դպրոցը նախատեսվում է բացել 2016թ. օգոստոսին։ Առաջին հերթին դպրոցն իր դռները կբացի կարիքավոր ընտանիքների երեխաների առաջ, ուսումը կլինի անվճար։ Որոշ դեպքերում երեխաներին դպրոց կընդունեն մինչև ծնվելը։ Դպրոցին կից կգործի բժշկական կենտրոն աշակերտների և նրանց ընտանիքների համար:
«Առողջությունը և կրթությունը սերտորեն կապված են: Եթե երեխաները հիվանդանում են, նրանց համար դժվար է դառնում սովորելը»,- գրել է Ցուկերբերգը։