Դու ամենաթանկ մարդն էիր ինձ համար, չես հասկացել՝ ինչ ես արել. Միլենա Ասատրյանի գրառումը
Lifestyle«Սիրելիս, Դու ամենաթանկ մարդն էիր ինձ համար, և կմնաս, չես հասկացել ինչ ես արել: Մենք կարոտում ենք քեզ, քո որդին այնքան լավն է». -այս խոսքերը Ֆեյսբուքում գրել է Միլենա Ասատրյանը իր և հանգուցյալ ամուսնու նկարի տակ:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Մելինե Ասատրյանի ամուսինը գնացել էր բժշկական կենտրոն կնոջը տեսակցության, ով նոր էր ծննդաբերել: Ամուսինը կրակել էր կնոջ վրա, ապա՝ ինքնասպան եղել: 27-ամյա Միլենա Ասատրյանը ծանր վիճակում էր գտնվում։ Կնոջ մոտ առկա էր ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Բարեբախտաբար կնոջ կյանքը հաջողվեց փրկել: