Լանա դել Ռեյը՝ մահվան վախի մասին
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Հայտնի երգչուհի Լանա դել Ռեյը հայտնվել է հանրահայտ Billboard պարբերականի շապիկին եւ էջերին:
Ամսագրին տված հարցազրույցում Լանան պատմել է այն մասին, որ ժամանակին հատուկ թերապիա է անցել, որովհետեւ մահվան հանդեպ վախը նրա մոտ իսկական ֆոբիայի էր վերածվել:

30-ամյա երգչուհին ասել է, թե թերապիան իրեն չի օգնել.
«Ես շատ ծանր զգացողություններ եմ ունենում ամեն անգամ, երբ մտածում եմ, որ մենք բոլորս մեռնելու ենք: Ինչ-որ բան է պատահել իմ վախերին եւ խուճապի նոպաներին, իմ վիճակն ընդամենը ավելի է վատացել, նույնիսկ թերապիան չօգնեց:

Չորս տարեկանում ես հեռուստացույց էի նայում ու էնտեղ՝ ինչ-որ շոու էր, թե ֆիլմ, ինչ-որ մեկին սպանեցին: Ես շրջվեցի դեպի ծնողներս եւ հարցրեցի. «Մենք բոլորս մեռնելո՞ւ ենք»: Ինձ դրական պատասխան տվեցին: Ես սկսեցի լաց լինել ու գոռալ. ««Պիտի գնանք էստեղից»:
Ես թերապեւտի էի այցելում, բայց ինձ ավելի հարմար է ստուդիայում նստել ու երաժշտություն ձայնագրել », - նշել է Լանան՝ հավելելով, թե վախենում է նաեւ շնաձկներից: