Եվա Լոնգորիան գնել է շատերի կողմից անիծված համարվող Թոմ Քրուզի տունը
Lifestyle1in.am-ը գրում է.
Դերասանուհի Եվա Լոնգորիան ձեռք է բերել Հոլիվուդյան բլուրների շրջանում գտնվող Թոմ Քրուզի առանձնատունը: Նա տունը գնել է 11,5 միլիոն դոլարով: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Դերասանուհին գոհ է իր գնումից, քանի որ դրանով նա գնել է ոչ թե մեկ, այլ ամբողջ 2 կառույց՝ երկհարկանի հիմնական առանձնատունը և ընդարձակ հյուրերի տունը՝ 4 ննջարաններով և նույնքան լոգասենյակներով: Տունն ունի նաև լողավազան և մանկական խաղահրապարակ:
Ինչ վերաբերում է Քրուզին, ապա նա այնքան էր շտապում վաճառել առանձնատունը, որտեղ մի ժամանակ ապրել էր նախկին կնոջ՝ Քեթի Հոլմսի և դստեր՝ Սուրիի հետ, որ զգալիորեն զեղչել է այն: Արդյունքում նա ստացավ 1.5 մլն դոլար քիչ, քան նախապես ծրագրել էր:




