Ռիհանայի եւ Ջեյ Զիի սիրավեպի մասին լուրերը տարածել է երգչուհու PR-մենեջերը
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Անցյալ տարի համաշխարհային պարբերականներում լուրեր տարածվեցին Ռիհանայի եւ Ջեյ Զիի սիրավեպի մասին։ Չնայած այդ շրջանում Բեյոնսեն նույնիսկ ցանկանում էր բաժանվել ամուսնուց, բայց Ռիհանան եւ ռեփերը պնդում էին, որ նրանց միջեւ սիրային հարաբերություններ չկան եւ չեն եղել։

Սակայն այժմ հայտնի է դարձել, որ այս ամենը Ռիհանայի PR-մենեջեր Ջոնաթան Հեյի «ձեռքի գործն» է։ 2005-ին նա դիտմամբ սկսել է նման լուրեր տարածել, որպեսզի բոլորի ուշադրությունը հրավիրի Ռիհանայի նոր թողարկված «Pon de Replay» ալբոմի վրա։

Հեյը այս մասին որոշել է պատմել այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ լրագրող Ռենդի Թարաբորելին գիրք է գրում Բեյոնսեի կենսագրության մասին.

«Ես ներողություն եմ խնդրել նրանից։ Շատ անհարմար իրավիճակ ստեղծվեց։ Ես ցնցվեցի, երբ իմացա գրքի մասին։ Ամեն ինչ շատ անհարմար ժամանակաշրջանում բացահայտվեց։ Այժմ ես համագործակցում եմ Ջեյ Զիի եւ Բեյոնսեի Tidal ընկերության հետեւ հուսով եմ, որ մեր համագործակցությունը չի տուժի անցյալում կատարած իմ այդ քայլի պատճառով։ Ես նման լուրեր տարածեցի որպեսզի հետաքրքրություն առաջացնեմ Ռիհանայի Pon de Replay ալբոմի նկատմամբ։ Ես չգիտեի, որ դա իսկապես մեծ ներգործություն կունենա։ Շատ եմ զղջում կատարվածի համար եւ ցանկանում եմ մեկընդմիշտ վերջ դնել այս բամբասանքներին»,- պատմել է Ջոնաթանը։

Նշենք, որ Բեյոնսեի կենսագրական գրքում ասվում է, որ Ռիհանայի եւ Ջեյ Զիի սիրավեպի մասին լուրերի տարածման շրջանում Բեյոնսեի եւ ամուսնու հարաբերությունները լարված են եղել։ Զույգը սկսել է հաճախ վիճել, նրանց ընտանեկան մթնոլորտը խաթարվել է։ Սակայն հեղինակը նշում է, որ դավաճանություն չի եղել, այլապես երգչուհին չէր հանդուրժի այդ ամենը։
Աղբյուրը՝ Daily Mail