Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»


Օրվա աստղագուշակը

Խոյ

Ձեզ բարդ օր է սպասում: Կարող եք տուժել ինչ-որ մեկի մանրակրկիտ մշակված խարդավանքից, դառնալ փորձված խառնակչի զոհ: Ավելի շատ վստահեք ձեր առողջ դատողությանը, քան շրջապատի խորհուրդներին, այլապես կհայտնվեք թակարդում, որից դուրս գալը հեշտ չի լինի: Մարդը, ում միշտ վստահել եք, իրեն տարօրինակ է պահում: Մի փոքր ավելի ուշադիր եղեք և անմիջապես կհասկանաք, նրա արարքների բուն պատճառները: Հնարավոր են առողջության հետ կապված թեթև անհանգստություններ, հոգնածության նշաններ կզգաք արդեն կեսօրից: Ավելի լավ է բարդ գործեր չձեռնարկեք, քանի որ այսօր հակված եք շուտ ընկճվելու, ձեր հետաքրքրությունը շատ արագ մարում է նույնիսկ այն գործերի հանդեպ, որոնց դեռ երեկ մեծ ոգևորությամբ էիք վերաբերվում:

Ցուլ

Աստղերն այսօր ձեր կողմից են: Շտապեք օգտվել այդ հանգամանքից և իրագործել նախկին մտահղացումները: Բաց մի թողեք նոր բան սովորելու և օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Ցանկացած աղբյուրից նոր տեղեկատվություն ստանալու պարաստակամությունը (չմոռանալով, իհարկե, ստուգել դրա արժանաավատությունը) ձեր այսօրվա հաղթաթղթերից մեկն է: Օրը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, հնարավոր է նույնիսկ այն մարդու հետ, ում դուք երկար ժամանակ է, ինչ ճանաչում եք, բայց միշտ ընդունել եք որպես բարեկամի կամ գործընկերոջ: Ստեղծագործական ներուժը մեծ է: Երևակայությանը ազատություն տալու համար երեկոն ամենահարմար ժամանակահատվածն է:

Երկվորյակ

Օրվա առաջին կեսը կլինի հանգիստ և հաճելի: Աշխատեք այդ ընթացքում ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում կիսատ մնացած գործերը, հանդիպել ընկերների հետ, կամ ուղղակի հանգստանալ և վերականգնել ուժերը: Խոհարարական նորարարությունները և դիզայնի բնագավառի ստեղծագործական որոնումները հաջողությամբ կպսակվեն: Օրվա երկրորդ կեսին իրեն զգացնել կտա բացասական միտումների ազդեցությունը, որն առաջին հերթին կանդրադառնա ձեր հուզաշխարհի վրա: Կդառնաք դյուրագրգիռ, նեղացկոտ, ինչը կխանգարի ըմբոշխնել մտերիմների հետ հաճելի շփումները:

Խեցգետին

Շատ բարդ օր է: Հարկ կլինի կայացնել որոշումներ, որնց դեռևս հոգեբանորեն և բարոյապես պատրաստ չեք, ինչպես նաև` պատասխանատվություն ստանձնել այլ մարդկանց բարօրության համար: Թեև դուք առաջին անգամ չեք այդ իրավիճակում, բայց այսօր ձեզ հանգիստ չեն տա նախազգացումները, որ ինչ էլ անեք, միևնույն է, ամեն ինչ չէ, որ կդասավորվի ձեր ուզածի պես: Սակայն այդ մտավախությունները չափազանցված են, իսկ իրականում անհանգստանալու առիթներն այդքան էլ շատ չեն: Ժամանակ գտեք առողջարարական և վերականգնողական պրոցեդուրաների, սպորտով զբաղվելու համար: Այդ ամենը կօգնի ձեզ լինել առավել լավատես: Ավելորդ չի լինի նաև հոգեհարազատ զրույցը սիրած մարդու հետ:

Առյուծ

Օրը զարմանալիորեն բարեհաճ է նրանց հանդեպ, ովքեր հատուկ ոչինչ չեն ծրագրի, հանգամանքներից չեն կառչի, այլ պարզապես կտրվեն հոսանքին: Այսօր հատկապես այդ Առյուծները կհասնեն իրենց նպատակներին ու մի բան էլ ավելի: Օրը հարմար է օտար լեզու սովորելու և, առհասարակ, տրվելու այնպիսի զբաղմունքների, որնք կնպաստեն մտահորիզոնի ընդլայնմանը: Լավ են դասավորվում շրջագայությունները, այդ թվում և նախապես չծրագրավորված: Նույնիսկ եթե ճամփորդությանը պատրաստվելու շատ կարճ ժամանակ է մնում, դուք ոչինչ չեք մոռանա և ճանապարհ կընկնեք հրաշալի տրամադրությամբ: Հնարավոր են ձեռնտու գնումներ:

Կույս

Կարիք չկա խուճապի մատնվելու, եթե ինչ-որ բան այնպես չի դասավորվում, ինչպես կցանկանայիք: Բացասական միտումների ազդեցությունը թեև մեծ է, բայց ոչ երկարատև: Միևնույն ժամանակ, պատահական հաջողությունը կարող է շատ բան փոխել դեպի լավը, հնարավորություն ընձեռել արագ և առանց մեծ ջանքերի հասնել նպատակակետին: Օրը բարենպաստ է համագործակցության, զանազան միջոցառումների մասնակցելու, հանիպումների համար: Օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որնց վաղուց չեք հանդիպել: Կենսական ներուժը մեծ է, չեք ընկճվում և ձեզ հաջողվում է ողջ էներգիան ուղղորդել դրական հունով: Իմիջի փոփոխության հետ կապված փորձարկումները ցանկալի արդյունք կապահովեն, ձեզ կգոհացնի գեղեցկության սրահ հաճախելը:

Կշեռք

Օրը հարուստ է իրադարձություններով և նույնիսկ էներգիայով առլեցուն Կշեռքներին այն ձանձրալի չի թվա: Եվ դա այն պատճառով, որ այսօր բոլորը միմյանց ձեռքից են խլում նշանի ներկայացուցիչներին` դիմում նրանց օգնությանը, խնդրում մատուցել այս կամ այն ծառայությունը, ուշադրություն պահանջում իրենց նկատմամբ: Բայց դուք չեք մոռանում նաև ձեր գործերի մասին, և հանգստանալու, շունչը տեղը բերելու համար ժամանակ չի մնում: Ռոմանտիկ հարաբերությունները հարթ ընթացք չունեն: Ոչ բոլոր Կշեռքներին կհաջողվի ճիշտ մոտեցում հանդես բերել սիրելի մարդու նկատմամբ, թեև նրանք շատ կջանան դա անել: Նոր ծանոթություններ հաստատեք զգուշությամբ, մի վստահեք առաջին տպավորություններին:

Կարիճ

Հրաշալի օր է ինքնադրսևորման համար: Կարող եք ձեռնարկել ցանկացած գործ և վստահ լինել, որ այն հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ցանկալի արդյունքների կհասնեք ավելի արագ, քան մտածում եք: Բավականին ժամանակ կունենաք հանգստի, հաճելի մարդկանց հետ շփվելու, հետաքրքիր շրջագայությունների համար, միևնույն ժամանակ առիթը բաց չեք թողնի ինչ-որ լավ և օգտակար բան սովորելու: Կենսական ներուժը մեծ է, հնարավոր չէ ձեզ ընկճել, հոգնածություն չեք զգա, եթե նույնիսկ ողջ օրն անցկացնեք ոտքի վրա: Հնարավոր են անսպասելի նվերներ և հաճելի անկնկալներ:

Աղեղնավոր

Օրը սովորական չէ: Այն կլինի հետաքրքիր և հիշվող: Նշանի ներկայացուցիչներին հարկ կլինի շատ բան սովորել, ընդ որում, ոչ միայն հաճելի և ընդունելի մարդկանցից: Դուք կփորձեք խուսափել վեճերից, բայց դա ոչ բոլորին կհաջողվի. մի փորձեք իրավիճակը լիցքաթափել կատակների միջոցով: Այսօր հումորի զգացումը կարող է ձեզ դավաճանել: Զգուշավորություն հանդես բերեք ծախսերի հարցում: Դուք ծախսում եք ավելի շատ, քան իրականում անհրաժեշտ է: Կարող եք ձեռք բերել իրեր, առանց որոնց էլ հնարավոր է հրաշալի յոլա գնալ: Խիստ անցանկալի է պարտքով գումար տալ-վերցնելը, և, ընդհանրապես, ֆինանսների հետ կապված ինչ-ինչ պարտականություններ ստանձնելը:

Այծեղջյուր

Հեշտ հաղթանակների հուս չունենաք: Ինչ-որ բանի ձեզ կհաջողվի հասնել, բայց դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն: Սա ավելի շատ վերաբերում է այն Այծեղջյուրներին, ովքեր այսօր ծրագրել են ընտանեկան ինչ-ինչ միջոցառումներ, հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Շրջագայություններից հարկ է խուսափել, որովհետև անցանկալի դիպվածների հնարավորությունը մեծ է: Փոխարենը` չեն բացառվում հաջողված գնումները, միևնույն ժամանակ հնարավոր են նվերներ և հաճելի անկնկալներ: Սիրահարված Այծեղջյուրները շրջապատված կլինեն սիրելի էակի ուշադրությամբ և չեն դժգոհի ռոմանտիկայի պակասից:

Ջրհոս

Այսօր պետք է ջանաք սադրանքների չենթարկվել: Ձեզ հավասարակշռությունից հանել և ուղուց շեղել չի փորձի միայն ամենաալարկոտ մարդը: Այնպես որ, փորձեք պահպանել հանգստությունը և սառը դատողությունը, եթե չեք ցանկանում, որ ինչ-որ մեկն իր հետաքրքրությունների շրջանակում օգտվի ձեր բարությունից ու դյուրահավատությունից: Հարթ չեն ընթանա հարաբերությունները ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնց համար անհասկանալի, երբեմն նույնիսկ տհաճ են ձեր համարձակ մտքերը: Ձեռնպահ մնացեք ամեն տեսակի ինտրգներից, խորամանկություններից, արկածախնդրություններից և ռոմանտիկ հարաբերություններում առաջին հերթին հենվեք թափանցիկության և ազնվության վրա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Աշխատեք լավ տեսք ունենալ:

Ձկներ

Վառ, հագեցած և, հիմնականում, հաճելի օր է: Ձկներն այսօր հնարավորություն ունեն հասնելու իրենց վաղուցվա նպատակներին, ինչպես նաև շահել այն մարդկանց համակրանքը, ովքեր երկար ժամանակ հետաքրքրություն են առաջացրել իրենց մեջ: Ողջունելի են ինքնատիպ և նույնիսկ էքստրավագանտ պահվածքը, ցանկալի, նույնիսկ անհրաժեշտ են իմիջի հետ կապված փորձարկումները: Հնարավոր են չծրագրված, բայց խիստ հաջողված ճամփորդություններ: Շատ Ձկներ դրանց ընթացքում հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն, նոր հարաբերությունները կզարգանան ավելի շուտ գործնական և բարեկամության ոլորտներում, քան ռոմանտիկայի ուղղությամբ:

Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք Չալաբյան