Այս լուսանկարների հետ մի բան այն չէ. ֆոտոշարք, որը խորը մտածելու տեղիք է տալիս…
LifestyleԼուսանկարիչն էլեկտրոնիկան հեռացրեց պատահական մարդկանց նկարներից, որպեսզի ցույց տա, թե որքան հեռու են միմյանցից։
Սմարթֆոնները, պլանշետներն ու մյուս նորամուծությունները հաստատուն կերպով մտել են մեր կյանք՝ գրավելով նորանոր օգտատերերի ուշադրությունն ու նրանց սերը:
Իրենց սարքերով տարված մտերիմ մարդկանց՝ միմյանցից հեռանալու խնդիրն առաջին անգամ չէ, որ թեմա է դառնում տարբեր տեսակի սոցիալական գովազդների համար՝ արժանանալով նկարիչների ու լուսանկարիչների ուշադրությանը:
Նյույորքցի լուսանկարիչ Էրիկ Փիքերսջիլը բացառություն չէ: Նրան այս շարքը ստեղծել ոգևորեց սրճարանում մի տեսարան: Հայրն ու դուստրը նստած էին սեղանի առաջ՝ զբաղված իրենց հեռախոսներով, իսկ մայրը տխուր նայում էր պատուհանից դուրս:
Տեսարանն այնքան ազդեց նրա վրա, որ նա որոշեց իր լուսանկարներում վեր հանել այդ խնդիրը՝ ստեղծելով «Removed» շարքը: Էրիկը լուսանկարում էր տարբեր մարդկանց իրենց սիրելի սարքերի հետ, իսկ հետո լուսանկարներից հեռացնում ողջ էլեկտրոնիկան:
Ստացվեց հիանալի ու միաժամանակ, տխուր տեսարան:







