Արտ-տնօրեն Ալան Լոուրենսն աշխարհին է ներկայացրել ցնցող ֆոտոշարք՝ «Ուիլլը կարող է թռչել» խորագրով: Հայրիկը Դաունի համախտանիշով տառապող իր փոքրիկին օգնում է թռչել:
«Երբ նայում էի այս լուսանկարները, մտածում էի, որ նա կարող է անել այն, ինչ ցանկանում է: Դրա համար նրան միայն ցանկությոն է հարկավոր: Նա ցանկանում էր թռչել: Ահա, խնդրեմ, նա թռչում է: Սա այն է, ինչ միավորում է Դաունի համախտանիշով տառապող երեխաներին: Նրանք կարող են անել, ինչ ցանկանան:
Ուիլլը ոգեշնչման անսպառ աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր նրան ճանաչում են: Նա աշխատում է Դաունի համախտանիշի հետ կապված բոլոր բացասական կարծրատիպերը վերացնելու ուղղությամբ: Ուիլլը նոր փոփոխություններ բերեց մեր ընտանիքում և ստիպեց այլ հայացքով նայել «նորմալ» հասկացությանը»,- ասել է Լոուրենսը:
.















