Մայրաքաղաքում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 4 դեպք
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 4 դեպք, որոնցից 2-ի մասով իրականացվել են քանդման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտական փուլում են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների, ինչպես նաև մուտքերի վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել աշխատանքները՝ խիստ վերահսկողության տակ պահելով կատարվող աշխատանքի որակը: